Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Անտեղի հարցում

Անտեղի հարցում
16.12.2014 | 00:23

Տնտեսական այս անորոշ վիճակում Հայաստանի գլխավոր դրամատունը որոշել է շոշափել մարդկանց ֆինանսական «զարկերակը»: Այս օրերին Կենտրոնական բանկը հարցումներ է անցկացնում հանրության շրջանում` պարզելու, թե ինչ են մտածում Հայաստանի քաղաքացիները գների բարձրացման, փոխարժեքի տատանման և ընդհանրապես տնտեսության առկա վիճակի մասին: ԿԲ-ին նաև հետաքրքրում է, թե վերջին ամիսներին ինչ խոշոր գործարքներ են կատարել քաղաքացիները և ինչ կանխատեսումներ ունեն Հայաստանի տնտեսության առնչությամբ:
Հայաստանում դժվար թե գտնես մեկին, որ չբողոքի այսօրվա թանկացումներից ու ընդհանրապես տնտեսական վիճակից, և պետության փողերը տնօրինողները շատ լավ գիտեն այս մասին, ուրեմն ինչո՞ւ են ավելորդ անգամ մարդկանց դարդերին «կպնում»` անտեղի հարցուփորձ անելով: Ավելի լավ չէ՞, որ զբաղվեն իրավիճակի կայունացմամբ և ելքերի որոնմամբ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 999

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ